211652_close_icon
views-count1088 դիտում article-date 21:29 27-12-2022

ՄԱԿ-ի ՄԻԳՀ գրասենյակը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով

 ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՄԻԳՀԳ) Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով։

Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի  «Թվիթեր»-ի էջում:

«Կոչ ենք անում կողմերին չլուծված հարցերը  լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ, պաշտպանել մարդկանց իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա անբարենպաստ հումանիտար ազդեցություններից»,- ասվում է ՄԱԿ ՄԻԳՀԳ-ի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր