1260 դիտում
11:31 27-12-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագաց դասին
Դեկտեմբերի 26-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։ Տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Տերունական աղոթքից հետո լուսարարապետ Սրբազան Հայրը, սարկավագաց դասի անունից շնորհավորելով Նորին Սրբությանը Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի կապակցությամբ, հայցեց Հայոց Հայրապետի օրհնությունը։
Իր հերթին Հայր Շահեն վստահություն հայտնեց, որ նորընծա սարկավագները, ուսումնառությունն ավարտելով, իրենց գիտելիքներն ու կարողություններն ի սպաս կդնեն հանուն Եկեղեցու և հայ ժողովրդի։
Այնուհետև Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով և իր հայրական օրհնությունը փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերում սպասավորող սարկավագներին օրվա խորհրդի առիթով, անդրադարձավ Սուրբ Ստեփանոսի` քրիստոնեական եկեղեցու առաջին նահատակի անձին ու կերպարին։ Հայոց Հովվապետը Հայ Եկեղեցու նվիրապետական դասի կրտսեր սպասավորներին հորդորեց, որ Սուրբ Ստեփանոսի նվիրումը, հավատքը, աստվածսիրությունն ու արիական ոգին օրինակ ունենալով՝ իրենց ծառայությունը բերեն Քրիստոսի Եկեղեցուն և հայրենիքին։ Այս առիթով Նորին Սրբությունը պատգամեց նաև նմանվել իրենց եկեղեցական այն եղբայրներին, ովքեր նվիրումով ու քաջությամբ, իրենց կյանքը չխնայելով, նախասարկավագի անձնազոհության բարձր գիտակցությամբ առաջնագծում կանգնած են եղել հայ զինվորի կողքին, գոտեպնդել ու քաջալերել վերջիններիս։
Հայոց Հայրապետը նկատեց, որ այսօր, առավել քան երբևէ, յուրաքանչյուր հայորդուց պահանջվում է Սուրբ Ստեփանոսի նվիրումն ու նահատակության հանձնառության բարձր գիտակցությունը, որով հնարավոր կլինի հաղթահարել առկա մարտահրավերները և հաղթանակած դուրս գալ ստեղծված դժվարին իրավիճակից, ինչպես քրիստոնեությունը հաղթանակեց նահատակների ու մարտիրոսների շնորհիվ։
Վերջում Վեհափառ Հայրապետը սարկավագներին պատգամեց, որ իրենց առաքինի ընթացքով ու նվիրյալ ծառայությամբ պանծացնեն հայ եկեղեցականի և Եկեղեցու բարի համբավը՝ արժանանալով գալիք սերունդների օրհնությանը։
Հանդիպումը եզրափակվեց սարկավագաց դասի «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ և Նորին Սրբության «Պահպանիչ» աղոթքով։

Նմանատիպ նյութեր
1033 դիտում
11:17 29-12-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռի սարկավագաց դասի հետ
3082 դիտում
21:12 03-12-2019
Մայր Աթոռի սարկավագաց երգչախումբը կմեկնի համերգային շրջագայության Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի առիթով
1647 դիտում
20:14 04-09-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
670 դիտում
22:06 22-11-2024
Արամ Ա-ի հրավերով հոգևոր դասի և քաղաքական կուսակցությունների մասնակցությամբբ նիստ է տեղի ունեցել
760 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին
907 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը