1237 դիտում
16:06 26-12-2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետևել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարության ընթացքին
Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում այս պահին շինարարություն է: Սա, ըստ էության, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհի վերջին փուլն է:
Ծրագրի ընթացքին տեղում հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Քաղաքն արդեն նման ճանապարհների կառուցման արդյունավետ փորձ ունի: Քաղաքը զարգանում է, և այլընտրանքային ճանապարհները քաղաքին շատ անհրաժեշտ են: Կոնկրետ այս հատվածի հետ կապված գործընթացը բավականին երկար տևեց: Բնակիչների հետ փոխհամաձայնությամբ փոփոխություններ եղան նախագծում: Բացի այդ, հաղորդուղիների հետ կապված խնդիրներ կար, որոնք ևս լուծվեցին: Ճիշտ է, նախագիծը թանկացավ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, ճիշտ ճանապարհով ենք գնացել, ճիշտ լուծումներ են տրվել»,- նշել է Երևանի քաղաքապետը:
Բաբաջանյան – Աշտարակ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 9.4 կմ է, միջին լայնությունը՝ 24 մ: Այն կունենա 3 ուղեանց, 3 անցում՝ երկրորդային ճանապարհների համար, ինչպես նաև տրանսպորտային 1 հանգույց՝ Նոր Սիլիկյան փողոցի հետ հատման վայրում:
Ճանապարհի ազդեցության գոտում առկա բոլոր հաղորդուղիները տեղափոխվել են: Արտաքին լուսավորության համակարգում տեղադրվել են լեդ տեսակի էներգախնայող լուսատուներ:
«Ճանապարհի երկու երրորդն ավելի քան մեկ տարի առաջ հանձնված է շահագործման, իսկ մեկ երրորդում աշխատանքների մոտ 90 %-ն ավարտված է: Ներկայում շարունակվում է կամրջի շինարարությունը. արդեն հեծաններն են տեղադրվում, դրանցից չորսն արդեն տեղադրված է, երկուսն ընթացքի մեջ է»,- նշել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը:
Այս պահին շինարարական եռուզեռ է նաև Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների միջև առկա մոտ 1 կմ հատվածում: Հաշվի առնելով, որ Բաբաջանյան փողոցը սպասարկելու է նաև հյուսիսից հարավ ընթացող փոխադրամիջոցներին, որոշում կայացվեց այն ևս ներառել պայմանագրի ծավալներում ու հիմնանորոգել:
«Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածն ավարտելուց հետո տեսանք, որ Բաբաջանյան փողոցը վերջին 10 տարվա ընթացքում բավականին վնասվել է, և հիմնանորոգման անհրաժեշտություն կա:
Հաշվի առնելով, որ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը կառուցելուց հետո շինարարական պայմանագրում որոշակի խնայողություն կար, քաղաքապետարանը որոշեց դա ևս ներառել ծրագրում: Ասիական զարգացման բանկի և կառավարության հետ համատեղ ձեռք բերվեց համաձայնություն և ներառվեց»,- նշել է Նորա Մարտիրոսյանը:
Բաբաջանյան փողոցի վերակառուցման ծրագրով ամբողջությամբ կփոխվի ճանապարհային ծածկը, կձևավորվեն նոր մայթեր, կտեղափոխվեն ենթակա բոլոր հաղորդուղիները:
«Ուզում եմ ներողություն խնդրել թաղամասում ապրող բնակիչներից, քանիո որ տևական ժամանակ մենք անհարմարություններ ենք պատճառում նրանց, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ քաղաքային միջավայրում նոր ճանապարհներ կառուցելու ընթացքում այլ կերպ հնարավոր չէ: Վստահ եմ, որ երբ այս ճանապարհը բացվի, բոլորը գոհ են լինելու, և քաղաքը մեծ խնդիր է լուծելու»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:
Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածներն անընդհատ երթևեկությամբ կապ կհաստատեն Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Այն զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի երթևեկությունը:
Կից՝ տեսանյութի հղումը.
https://www.facebook.com/watch/?v=695676832131965

Նմանատիպ նյութեր
4985 դիտում
18:11 31-01-2018
Մայրաքաղաքում տրվել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մեկնարկը
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը