1248 դիտում
14:56 22-12-2022
Կառավարությունը 3,25 մլրդ դրամ հատկացրեց 8 մարզի 66 սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը
Կառավարությունն այսօրվա նիստում 3 մլրդ 246 մլն դրամ հատկացրեց 8 մարզի 31 համայնքում 66 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ դրանցից 58-ը 2022 թվականի ծրագրեր են. «Արագածոտնի մարզում 5 ծրագրի հմար հատկացնում ենք 369 մլն դրամ, Արմավիրի մարզին 10 ծրագրի համար 349 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին 12 ծրագրի համար 427 մլն դրամ, Լոռու մարզի 17 ծրագրի համար՝ 806 մլն դրամ, Կոտայքի մարզի 7 ծրագրի համար՝ 540 մլն դրամ, Շիրակի մարզին 4 ծրագրի համար՝ 155 մլն դրամ, Վայոց Ձորի մարզին 7 ծրագրի համար 351 մլն դրամ եւ Տավուշի մարզին 4 ծրագրի համար 246 մլն դրամ:
Ստացվում է, որ միայն այս տարի Կառավարությունն արդեն 19 մլրդ դրամ հատկացրեց համայնքների հետ համատեղ այս սուբվենցիոն ծրագրերով: Իսկ եթե ամփոփենք սուբվենցիաների, այսպես ասած, սկսման պահից ի վեր, համայնք-Կառավարություն համատեղ գումարը հասնում է 108 մլրդ դրամի, որի մեջ Կառավարության մասնաբաժինը 55 մլրդ-ից անցնում է, համայնքներինը՝ 51.5, և ուրախալի է, որ արդեն մոտ 2 մլրդ-ի չափով ունենք նաև այլ ներդրողներ:
Ծրագրերի քանակը 2050-ից անցնում է, բայց ուզում եմ հիշեցնել բոլորիս, որ համայնքների միացման գործընթացում մենք մի քանի բնակավայրի ծրագրեր մեկ փաթեթի մեջ ենք ներառել. սրանք տարբեր տեղերում մոտ 4000 շինարարություններ են»,- ասաց Սանոսյանը:

Նմանատիպ նյութեր
1198 դիտում
14:08 23-02-2023
Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար 9 մարզի հատկացրեց ավելի քան 2 մլրդ դրամ
3348 դիտում
14:07 03-02-2022
Կառավարությունը ևս 1,6 մլրդ դրամ հատկացրեց մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում
1522 դիտում
14:15 01-12-2022
Կառավարությունը 8 մարզերում 50-ից ավելի սուբվենցիոն ծրագրերի համար եւս 2,3 մլրդ դրամ հատկացրեց
Այս բաժնից
1039 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1012 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
940 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր