211652_close_icon

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի մասին միջազգային կոնսենսուս կա. Արարատ Միրզոյան

views-count1116 դիտում article-date 11:37 21-12-2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգային կոնսենսուս կա։ Թվիթերի իր էջում այսպիսի գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Հայաստանի խնդրանքով Նյու Յորքում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող Լաչինի միջանցքի փակման հարցը։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկվա քննարկումը ակնհայտորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային հստակ և միանշանակ կոնսենսուսի մասին։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ հաղորդակցությունը պետք է վերականգնվի»,- գրել է Միրզոյանը։

Մեկ այլ գրառմամբ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Հայաստանը գնահատում է արդար և սկզբունքային դիրքորոշումը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր