211652_close_icon
views-count170702 դիտում article-date 21:22 20-12-2022

Հրաշք՝ Երևանում. Երևանի գնդի պարեկների ու «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2 տարեկան տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հրաշք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Վլադիմիր Վաթյանը, կրտսեր պարեկ Հովհաննես Հովհաննիսյանը ժողովրդին հայտնի «Ալմաստի մոստի» մոտ ծառայություն կատարելիս են լինում, երբ իր անձնական ավտոմեքենայով նրանց մոտ է կանգնում մի քաղաքացի և պարեկներին հայտնում, որ իր 2 տարեկան տղան ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է ավտոմեքենայի մեջ, սակայն ինքը չի կարողանում մեքենան վարել ու երեխային հասցնել հիվանդանոց։

Պարեկները երեխային տեղափոխում են իրենց ծառայողական ավտոմեքենան ու շտապ մոտեցնում «Արաբկիր» ԲԿ։ 

Բժիշկները ,տեղում տեսնելով երեխայի վիճակը, նրան տեղափոխում են «ռեանիմացիա», որտեղ էլ արդեն Հիպոկրատի երդմանը հավատարիմ՝ հրաշք են գործում բժիշկները։

Այս պահին երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի ծնողներն ասում էին. «Տանն էինք, նկատեցինք, որ երեխան կապտում է և կարծես օդը նրա համար չհերիքի։ Միանգամից երեխային մեր մեքենայով ասեցինք՝ տեղափոխենք հիվանդանոց, բայց հոր ուշք ու միտքը, քանի որ երեխայի կյանքն էր, չէր կարողանում վարել ավտոմեքենան։ Լավ էր, «Ալմաստ»-ի մոտ տեսանք՝ պարեկներ են կանգնած։ Դիմեցինք նրանց ու էրեխուն տեղափոխեցին պարեկների ավտոմեքենայի մեջ ու էլ չենք հիշում՝ ոնց հասան հիվանդանոց։ Այնտեղ էլ, շնորհիվ բժիշկների, մեր 2 տարեկան տղան փրկվեց, չնայած մի քանի օր մնալու է բժիշկների հսկողության տակ։ «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժներն էլ ասում էին, որ եթե մի քանի րոպե ուշ բերեին երեխային հիվանդանոց, հնարավոր է՝ չկարողանային նրա կյանքը փրկեին։ Ուզում ենք մեր շնորհակալանքի խոսքն ուղղել պարեկներին, բժիշկներին, որ նրանք մեզ նորից ապրելու իմաստ տվեցին»։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր