211652_close_icon
views-count1557 դիտում article-date 22:07 16-12-2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին հանդիպել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերն առարկայական քննարկումներ են ունեցել Արցախի շուրջ ստեղծված իրադրության հնարավոր հանգուցալուծման, Արցախում ստեղծված ծանր իրավիճակի կարգավորման ուղիների եւ դրանցում «Պատիվ ունեմ» խմբակցության անելիքների մասին:

«Պատրաստ ենք անել ամեն ինչ, գործել հանուն Արցախի անվտանգության եւ բնականոն կյանքի ապահովման»,- նշել են խմբակցության ներկայացուցիչները:

Կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներում առավել խորացնել երկկողմ քննարկումները՝ ի շահ Հայաստանի ու Արցախի: 

Նմանատիպ նյութեր