1203 դիտում
16:38 16-12-2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Տոբիաս Բիլստրյոմի և Արոն Էմիլսոնի հետ
Դեկտեմբերի 15-ին Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Ռիկսդագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահող Արոն Էմիլսոնի ու հանձնաժողովի անդամների հետ: Տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։
Ա. Գրիգորյանը զրուցակցներին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակման և արդյունքում ի հայտ եկած հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմն ընդգծել է Շվեդիայի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կայունության ապահովմանն ու հակամարտությունների հաղթահարմանն ինչպես ԵԱՀԿ շրջանակներում, այնպես էլ Եվրոպական միության աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր
1392 դիտում
22:04 19-04-2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ
1690 դիտում
15:10 22-12-2021
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին
Այս բաժնից
319 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
451 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
868 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը