211652_close_icon

Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք ունեն. Կադաստրի կոմիտեում վիճակագրություն են ներկայացրել

views-count2504 դիտում article-date 13:36 16-12-2022
Անշարժ գույքի գործարքների տոկոսը  Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ բավական քիչ է։ Այս մասին դեկտեմբերի 16-ին  լրագրողների հետ զրույցում ասաց կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը։ Գրում է NEWS.am-ը։

«Թուրքիայի քաղաքացիների դեպքում՝ 100-ից պակաս, Ադրբեջանի քաղաքացիների դեպքում՝ մեկ տասնյակից պակաս։ Նրանք ազգությամբ ադրբեջանցի չեն»,- նշեց նա։

Հայաստանում գրանցված է 450 հազար բնակարան, ուստի եթե Թուրքիայի քաղաքացիները ունենան, օրինակ, 50 բնակարան, ապա դա, նրա համոզմամբ, «անվտանգության տեսանկյունից ոչ մի անհանգստություն չի առաջացնում»։

Նմանատիպ նյութեր