211652_close_icon
views-count14096 դիտում article-date 21:58 13-12-2022

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel Vectra-ն, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ դեկտեմբերի 10-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 13։10-ի սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են 42-ամյա Հուսիկ Ք-ի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 22-ամյա Մկրտիչ Հ-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մկրտիչ Հ-ն, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 18-ամյա Էդգար Հ-ն և 30-ամյա Միքայել Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներն ու ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչ Ալեքսանյանը։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր