211652_close_icon
views-count841 դիտում article-date 20:28 12-12-2022

Նարեկ Մկրտչյանն ու Շարժա միջազգային բարեգործական կազմակերպության գործադիր տնօրենն անդրադարձել են համագործակցությանն ուղղված հարցերի

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Շարժա միջազգային բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Աբդալլա Բինխդիմի հետ։

Ինչպես հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանն ուղղված մի շարք  հարցերի։

Մասնավորապես, ընդգծվել է խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման, սոցիալական բնակարանաշինության, կանանց զբաղվածության տեխնոլոգիական ծրագրերի իրականացման ուղղությամբ փորձի փոխանակման, փորձագիտական աջակցության ու նոր գործիքների ներդրման կարևորությունը։ Քննարկվել է այս ուղղությամբ ԱՄԷ լավագույն փորձի ուսումնասիրությունն ու, ըստ անհրաժեշտության, դրա տեղայնացումը Հայաստանում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացման գործում․ պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր