211652_close_icon
views-count1064 դիտում article-date 13:49 09-12-2022

Տոյվո Կլաարը Հայաստանում բանակցություններից հետո մեկնել է Ստամբուլ

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից և ամփոփել ՀՀ կատարած այցը։

«Կարճ այց ունեցա, բայց բովանդակալից հանդիպումներ եղան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ»,- գրել է Կլաարը։

Նա հայտնել է, որ այժմ ուղևորվում է Թուրքիա։

Հիշեցնենք, որ մինչ Հայաստան գալը Կլաարն այցելել էր Ադրբեջան։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևանում էր դեկտեմբերի 8-ին։

Նմանատիպ նյութեր