211652_close_icon
views-count51980 դիտում article-date 14:54 08-12-2022

Արտակարգ դեպք Երևանում․ ոստիկանությունը պարզում է, թե ինչ հանգամանքներում է խմորեղեն տեղափոխող Ford Transit-ը կայանված վայրից հեռու հայտնաբերվել վթարված՝ ГАЗ 24-ին բախված վիճակում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում դեռևս անձը չպարզված քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանություն և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որով հայտնել են, որ Նորք Մարաշ 7-րդ փողոցում վթար է տեղի ունեցել և ավտոմեքենան այրվում է։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայրում տեղեկություններ էին տարածվել, որ թիվ 59 տան մոտ տեղի է ունեցել գողացված ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանպորտային պատահար, հրդեհի բռնկմամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Գրիգոր Պալյանն ու կրտսեր պարեկ Գնել Գրիգորյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն  Թադևոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ։

Տեղում ստացված տեղեկությունը պարզելու համար Կենտրոնի ոստիկանությունն ու Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են կատարում։ Իսկ մինչ այդ պարզվել է, որ Ford Transit մակնիշի ավտոմեքենան վարելիս է եղել 19-ամյա Արսեն Գևորգյանը, ով ավտոմեքենան կայանել է փողոցում և իջել, գնացել է ավտոլվացման կետ, պարզելու համար՝ երբ է հնարավոր ավտոմեքենան տեղափոխի «մոյկա», որտեղից հետ վերադառնալով, նկատել է, որ ավտոմեքենան իր կողմից կայանված վայրում չէ։ Ապա փնտրել և հայտնաբերել է, որ մեքենան վնասված վիճակում գտնվում է 7-րդ փողոցում։ 

Ford-ի բախման հետևանքով վնասվել է նաև նշված փողոցի թույլատրելի հատվածում կայանված 64-ամյա Հակոբ Գրիգորյանին պատկանող ГАЗ 24 մակնիշի ավտոմեքենան։

Տեղի ունեցածը ավտոմեքենայի առևանգո՞ւմ է, թե՞ Ford-ի վարորդի կողմից երթևեկության անվտանգության կանոնների չպահպանելը, պարզվում է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր