1609 դիտում
15:59 08-12-2022
Ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված փոքր ՀԷԿ-երի հայ ներդրողներն արբիտրաժային վարույթ են նախաձեռնում Բաքվի դեմ
44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված փոքր ՀԷԿ-երի հայ ներդրողները մտադիր են միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնել Ադրբեջանի դեմ՝ պնդելով, որ Բաքուն 2020 թվականին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով առգրավել և յուրացրել է իրենց սեփականությունը։ Այս մասին հաղորդում է միջազգային արբիտրաժային ոլորտի անցուդարձին հետևող առաջատար մասնագիտացված կայքը՝ Global Arbitration Review-ն, գրում է «Ազատությունը»:
Ծանուցումը ներկայացվել է դեկտեմբերի 5-ին՝ փոքր ՀԷԿ-երի 19 հայ սեփականատերերի անունից։
Կայքի փոխանցմամբ՝ հայ ներդրողների շահերը ներկայացնում է նյույորքյան հեղինակավոր Willkie Farr & Gallagher իրավաբանական ընկերությունը։
Երևանում հայցվորների իրավաբանական թիմում, ըստ կայքի, ընդգրկված են արդադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի փաստաբանական գրասենյակի աշխատակիցներն ու երևանցի անկախ փաստաբան Նորայր Բաբաջանյանը։
Global Arbitration Review-ի վկայությամբ՝ հայցը վերաբերում է Մարտակերտի, Լաչինի և Քելբաջարի շրջաններում գտնվող 18 փոքր ՀԷԿ-երին, որոնց սեփականատերերի համոզմամբ՝ Ադրբեջանը դրանք յուրացնելով խախտել է Եվրոպական էներգետիկ խարտիայի մի շարք դրույթներ։1991 թվականին կնքված այս փաստաթուղթը նաև էներգետիկ ոլորտի միջազգային վեճերի հանգուցալուծման մեխանիզմ է նախատեսում՝ կա՛մ Ստոկհոլմյան արբիտրաժային պալատի, կա՛մ հատուկ այս կամ այն հայցը քննելու համար ստեղծվող հատուկ արբիտրաժային մարմնի միջոցով։ Թե որ տարբերակն է ընտրվելու Ադրբեջանի դեպքում, դեռ հստակ չէ։
Ըստ Global Arbitration Review-ի հոդվածագրի՝ ծանուցմանը հաջորդելու է եռամսյա ժամկետ, որից հետո միայն կարող է տրվել արբիտրաժային վարույթի պաշտոնական մեկնարկը։
Կայքի տեղեկություններով՝ հայցվորների կողմից Ադրբեջանին ներկայացված փոխհատուցման պահանջը հասնում է մի քանի հարյուր միլիոն դոլարի։ Global Arbitration Review-ն նաև տեղեկացնում է, որ վեճի առարկա հանդիսացող փոքր ՀԷԿ-երն այժմ ընդգրկված են AzEnergy պետական ընկերության կազմում։
«Մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածը Արցախի վերահսկողության տակ գտնվող շրջաններում աչքի ընկավ ենթակառուցվածքային ներդրումներով՝ մասնավորաբար վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Տարածաշրջանն էներգետիկ առումով ինքնաբավ էր և 2018 թվականին սկսեց էլեկտրաէներգիա արտահանել նաև Հայաստան», - հիշեցնում է կայքը։

Նմանատիպ նյութեր
1579 դիտում
16:42 12-07-2024
«Էյր Արաբիա»-ն Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ է նախաձեռնում
2389 դիտում
10:27 17-07-2021
Ստուգվում է ՀԷԿ-երի ՕԳԳ-ն. առաջին հերթին ուսումնասիրվում են «նախկինների» ՀԷԿ-երը․ «Փաստ»
Այս բաժնից
1084 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
925 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1204 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild