992 դիտում
14:27 08-12-2022
Ալժիրի նոր դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին
Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Սմաիլ Բենամարան (նստավայրը՝ Մոսկվա): Հայտնում է ԱԳՆ-ն։
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Բենամարային նշանակման առթիվ և մաղթել նրան հաջողություն և արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի և Ալժիրի միջև հարաբերությունների զարգացման և ընդլայնման։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում հայ-ալժիրյան փոխշահավետ համագործակցության ձևավորման և զարգացման ուղղությամբ։
Զրուցակիցներն ընդգծել են, որ այս տարվա դեկտեմբերի 30-ին լրանում է Հայաստանի և Ալժիրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը պատեհ առիթ է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները և հիմնական ուղղությունները քննարկելու համար։ Երկուստեք կարևորվել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, փոխադարձ բարձրաստիճան այցերի և հանդիպումների իրականացումը, ինչպես նաև գործարար շրջանակների միջև շփումների հաստատումը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներին: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը դեսպան Բենամարային է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները։

Նմանատիպ նյութեր
2498 դիտում
16:24 15-03-2018
Ալբանիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին
1072 դիտում
22:44 18-12-2023
Ճապոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին
1387 դիտում
23:07 01-10-2024
Էստոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան