211652_close_icon
views-count98486 դիտում article-date 16:05 07-12-2022

Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում․150-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են մերկասառույց ճանապարհին․ վարորդներին օգնության են հասել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները․ ներկայիս մարզպետը նախկին մարզպետ «Լիսկայից» սովորելու շատ բան ունի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 5 ժամից ավելի է արտակարգ իրավիճակ է ստածվել Սյունիքի մարզի Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը մի քանի կմ հատվածում մերկասառույցն է, իսկ ճանապարհն սպասարկող ընկերությունը, որի աշխատավայրը, ըստ նախնական տեղեկությունների՝ Գորիսում է, մատը մատին չեն խփել, որպեսզի կատարեն ճանապարհի մշակման աշխատանքներ։

Եթե ճանապարհը սպասարկող ճանշինականները մի քիչ սրտացավություն ունենային ու ժամանակին կատարեին ձնամաքրման աշխատանքներ, ապա այս «սոդոմ-գոմոր» վիճակը չէր լինի։ 

Միայն վարորդներին քանի ժամ է օգնություն են ցուցաբերում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները, նույն վարչության Աղվանի առաջնային օգնության կետից ժամանած 1 մարտական հաշվարկով փրկարարները։ 

Առավոտից փրկարարների հետ մոտ 150-ից ավելի ճանապարհին մնացած ավտոմեքենաները ճանապարհից՝ երբեմն ԱԻՆ-ի ավտոմեքենայով, երբեմն փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները հրելով են դուրս բերում։

Իսկ որպես Ճանշին ասած ընկերություն չկա ու չկա։ 

Սյունիքի մեծն մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, թողնես՝ իր մարզում գործող մի քանի լրատվամիջոցների մոլորության մեջ գցի, ասելով, թե իր մարզում մերկասառույց ճանապարհներ չկան։

Այ՝ եթե հիմա մարզպետի աթոռին բազմած չինովնիկը գա Տաթև-«Սատանի կամուրջ» հատված, դժվար թե հերթական կեղծ տեղեկությունները տարածի ճանապարհների մասին։ Մինչդեռ ինչքան էլ նախկին իշխանություններից դժգոհ բողոքեն, նման իրավիճակներում Սյունիքի այն ժամանակվա մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանն անձամբ էր այցելում դժվարանցանելի ճանապարհներ, շատ դեպքերում ինքն իր աշխատակազմի հետ ոչ միայն մաքրում էին ճանապարհներն, այլև ժոովրդի լեզվով ասած՝ «տոկի էր տալիս» ճանշինականներին, ու ժամերի ընթացքում Սյունիքի մարզում ճանապարհները դառնում էին անցանելի։

Այնպես որ՝ Սյունիքի ներկայիս մարզպետ, Ս․ Խաչատրյանից գոնե Ճանշինին աշխատացնելու ձևերը սովորի։ Առավոտվանից տեղում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակների հրամանատարներ Կարեն Օհանյանի, Արմեն Սարգսյանի և ճանպարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթ իրականացնող ավագ տեսուչներ Սուրեն Վարդանյանի, Նարեկ Մանուչարյանի և Վրեժ Բալոյանի գլխավորությամբ։ 

Այս պահին մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ դուրս են բերվել փրկարարների, ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ։

Դեռ 60-ից ավելի ավտոմեքենաներ էլ մնացել են ճանապարհին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր