211652_close_icon
views-count1815 դիտում article-date 16:03 07-12-2022

Լավրովը փաստեց՝ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Սերգեյ Լավրովը ճիշտ չէր. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Պրահայի քառակողմ հայտարարության հետ կապված ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը նշել էր, որ Պրահայի հայտարարությամբ Հայաստանի կողմից Ալմաթիի հռչակագրի ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ ե՞ն Լավրովի այս խոսքերը, Սիմոնյանը պատասխանեց.

«Այդ հայտարարության մեջ Լավրովը պատմում էր մի տարբերակի մասին, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք Լավրովի տարբերակ։ Ինքը ևս  մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակը կար, և՝ ի հեճուկս հենց իր իսկ հայտարարության, ռուս լրագրողների հետ իմ ասուլիսի հայտնի տեսանյութը փաստեց, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը՝ ճիշտ չէր»,- ասաց Սիմոնյանը։

Իսկ ինչ վերաբերվում է Պրահայի քառակողմ հայտարարությանը, ապա Սիմոնյանը նշեց, որ այդ հայտարարությամբ Արցախը որևէ պարագայում չի թողնվում գործընթացից դուրս։

«Այնտեղ կա նախատեսված ձևաչափ, որտեղ Արցախը և Ադրբեջանը պետք է ունենան երկխոսություն։ Ասեմ ավելին, դրա մասին նույնպես խոսվել է։ Ինչ-որ պահի ինչ-որ տարբերակ եղել է, որի դեպքում Արցախը դուրս էր մնում գործընթացից, և Հայաստանի Հանրապետությունը այդ տարբերակը մերժել է և չի մտել այդ խոսակցության մեջ»,- եզրափակեց Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր