211652_close_icon
views-count1780 դիտում article-date 14:59 07-12-2022

Բժիշկները չեն բացառել, որ Սաակաշվիլին կարող է ապրել ընդամենը մի քանի ամիս

Բժիշկները Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը գնահատում են ծանր։ Փորձագիտական խմբի խորհրդակցության համաձայն՝ Սաակաշվիլիի մոտ օրգանիզմի չորրորդ փուլի հյուծում է, որը վտանգավոր է նրա կյանքի համար։ Այս մասին հայտնում է tass.ru-ն՝ հղում անելով բժիշկ Թենգիզ Ցուլաձեի հայտարարությանը։ 

Հիվանդի վիճակը զգալիորեն վատացել է: Սա արտահայտվում է քաշի կորստի, կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացման, պոլինեվրոպաթիայի, ինչպես նաև մկանային զանգվածի նվազման, թուլության դրսևորմամբ։ Հիվանդի համար դժվար է ոտքի կանգնելը, դժվար է կապ հաստատել, ջերմություն ունի»,- ասել է բժիշկը։

Բժիշկները պահանջում են «ժամանակին և արմատական միջոցներ ձեռնարկել՝ կանխելու սպասվող անդառնալի վատթարացումը»։ Մանսագետների խորհուրդը պարզել է, որ Սաակաշվիլին ձերբակալվելուց հետո նիհարել է 42 կգ-ով, իսկ այժմ կշռում է 73,6 կգ։ Վրաստանի նախկին նախագահը անորեքսիայից արդեն անցել է կախեքսիայի, վստահ են բժիշկները։

«Շարունակական բուժումն անարդյունավետ է: Հիվանդին չի կարելի կառավարել պրոակտիվ ռեժիմով, իսկ բուժման մոտեցումները սահմանափակվում են տարբեր բարդություններին արձագանքելով»,- եզրակացրել է փորձագիտական խումբը:

Ցուլաձեի խոսքով՝ եթե Սահակաշվիլիի առողջական վիճակը նույն տեմպերով շարունակի վատանալ, ապա նախկին նախագահը կարող է ապրել ընդամենը մի քանի ամիս։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաակաշվիլին, որն այժմ բուժում է անցնում Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկայում, սնվում է միայն որոշակի օրերին։

Նմանատիպ նյութեր