1186 դիտում
13:16 07-12-2022
Մեր նահատակաց սուրբ հոգիները հիմա ևս մեզ միասնության կոչ են անում․ Ռազմիկ Պետրոսյան
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«07.12. 1988թ.
34 տարի առաջ երկրաշարժը ցնցեց հայոց հողն ու ավերակ դարձրեց բազմաթիվ շեն ու շինություններ, ցավալիորեն ունեցանք նաև հազարավոր թանկ զոհեր, անօթևան մնացին շատ ընտանիքներ։ Արհավիրքը համազգային ողբերություն էր, որի անբուժելի ցավը մինչ այսօր էլ դեռ մխում է։ Սակայն մեր ժողովուրդը, որն իր բազմադարյան պատմության մեջ բազում կորուստներ էր ունեցել, այս անգամ էլ կարողացավ իր կորացած մեջքն ուղղել և շարունակել պայքարը՝ շնորհիվ աննկուն կամքի, միասնականության։ Այդ դժվարին պահին մեզ օգնության ձեռք մեկնեցին և մեր ազգային ցավին զորավիգ եղան բարի կամքի մարդիկ՝ աշխարհի տարբեր ծալքերից։
Մեր նահատակաց սուրբ հոգիները հիմա ևս մեզ միասնության կոչ են անում, որպեսզի մենք միասնական կարողանանք դիմագրավել հետագա փորձություններին:
Հավերժ խոնարհում»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2031 դիտում
12:54 14-09-2017
Մեր ուժը միասնության մեջ է. Արա Զոհրաբյանը համերաշխության կոչ է անում փաստաբաններին
Այս բաժնից
259 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
265 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ