211652_close_icon
views-count1373 դիտում article-date 09:42 07-12-2022

Այսօր դեկտեմբերի 7-ն է՝ Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցը

1988 թվականի այսօրը՝ դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպեին Հայաստանում խոշոր երկրաշարժ գրանցվեց։

Երկրի շուրջ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ, Սպիտակի երկրաշարժը:

Արհավիրքի հետևանքով լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը ﬓաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 ﬕլիոն քառակուսի ﬔտր բնակելի տարածություն։ Ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ շուրջ 82 հազար աշխատատեղով։

Ընդհանուր առմամաբ Հայաստանի տնտեսությանը հասցված ﬖասը կազﬔլ է 13 ﬕլիարդ ռուբլի։

Այդ օրերին Հայաստանին համակողմանի օգնություն են ցույց տվել աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 ﬕջազգային կազմակերպություններ։ Որոշ պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ 1989-2000 թվականներին ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին աղետի գոտու բնակավայրերում գործարկվել են 3,5 ﬕլիոն քառակուսի ﬔտր ընդհանուր մակերեսով բնակելի տներ:

34 տարի անց էլ, աղետի գոտում բնակվող բազմաթիվ ընտանիքներ դեռ ապրում են ժամանակավոր տնակներում։

Դեկտեմբերի 7-ը երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։

Նմանատիպ նյութեր