211652_close_icon
views-count414 դիտում article-date 09:29 07-12-2022

Ընդդիմադիրներն այսօր ևս ԱԺ նիստին չես մասնակցի․ ի՞նչ է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգը երեկ իշխող ուժը քննարկեց առանց ընդդիմադիրների։ Նիստերի դահլիճ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամները եկան միայն օրվա վերջում, երբ հայտարարությունների ժամն էր, եւ ելույթներ ունեցան:

Խորհրդարանական աշխատանքը իշխանության ու ընդդիմության մասնակցությամբ այսքանով ավարտվեց։ Նիստի հիմնական օրակարգը քննարկվեց միայն իշխանականների մասնակցությամբ։ Այսօր եւս Ազգային ժողովի նիստերը կշարունակվեն, սակայն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն արդեն իսկ հայտնել է, որ այսօր եւս ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին: Այդ օրերին ԱԺ է գալիս նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։