«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը նույնպես չի վերցրել ԱԺ պատգամավորի մանդատը
«Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը չի վերցրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը: Այս առնչությամբ նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ:
Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ:
Հետագա հասարակական գործունեությանս մեջ անդավաճան եմ մնալու սկզբունքներիս և անկախ կարգավիճակից` շարունակելու եմ ընդդիմադիր գործունեությունս ու պայքարը` գործող ապիկար իշխանությունների դեմ:
Աստված պահապան Հայաստանին և Արցախին»:
Հիշեցնենք, որ նախօրեին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը եւս հայտարարել էր, որ պատգամավորական մանդատը չի վերցնելու։