211652_close_icon
views-count704 դիտում article-date 15:50 06-12-2022

ԱՄՆ-ն Թայվանի ռազմական օգնության փաթեթում 100 նոր Patriot հրթիռ կավելացնի. Պետքարտուղարություն

ԱՄՆ պետդեպարտամենտում տեղեկացրել են, որ մտադիր են Թայվանի ռազմական օգնության փաթեթին 882 մլն դոլարի 100 ժամանակակից հրթիռներ ավելացնել Patriot զենիթահրթիռային համալիրներին (ԶՀՀ)՝ ռադիոլոկացիոն եւ օժանդակ սարքավորումների հետ միասին։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով պետդեպարտամենտի փաստաթղթին։

«Նոր առաջարկը նախատեսում է Lockheed Martin Corp. ընկերության արտադրության 100 Patriot Pac-3 Missile Segment Enhancement հրթիռի մատակարարում, որոնք ավելի կատարելագործված են, քան Թայվան ուղարկված նախորդ Patriot հրթիռները»,- ասված է հաղորդագրությունում։

Գործակալության տվյալներով՝ այս առաջարկը պատրաստվել է ԱՄՆ-ի եւ Թայվանի 2010թ. գործարքի դրույթներին համապատասխան եւ «տեխնիկական առումով նոր չէ», այլ որակվում է որպես գործարքի ընդլայնում։ Գործարքի պոտենցիալ ընդհանուր արժեքը 2,81 մլրդ դոլար է։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների աշխատակազմը հավանական է համարում Պեկինի մարտական գործողությունների «պոտենիցալ հնարավորությունը» Թայվանի դեմ եւ ջանքեր է գործադրում, որպեսզի թույլ չտա դրանք։

Նմանատիպ նյութեր