211652_close_icon
views-count1092 դիտում article-date 11:50 06-12-2022

Կուրսկում անօդաչուն հարձակվել է օդանավակայանի մոտ գտնվող նավթի պահեստի վրա

ՌԴ Կուրսկի մարզում՝ «Կուրսկի օդանավակայանի տարածքում» անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո նավթի պահեստավորման տանկ է բռնկվել, հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում։ Զոհեր և վիրավորներ չկան, գրել է նա։

Դեպքի վայրում են հատուկ ծառայությունները։

Կուրսկի օդանավակայանի մոտ հարձակումը երրորդն էր Ռուսաստանում վերջին երկու օրվա ընթացքում՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից նախօրեին Սարատովի և Ռյազանի մերձակայքում գտնվող օդանավակայանների վրա հարձակումներից հետո։

Նմանատիպ նյութեր