211652_close_icon
views-count816 դիտում article-date 14:47 05-12-2022

Ռուսաստանի հետ երկխոսության դադարեցումը լուրջ սխալ կլինի․ Շոլց

«Ռուսաստանի հետ երկխոսության լիակատար դադարեցումը լրջագույն սխալ կլինի», - կիրակի երեկոյան, Համբուրգում հնչեցրած ելույթում, հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հաղորդում է «Ազատությունը»։

«Պատերազմի մեկնարկից ի վեր ես շարունակաբար շփվել եմ Ռուսաստանի նախագահի հետ, քանի որ համոզված եմ՝ չնայած բոլոր տարակարծություններին, մենք չպետք է դադարեցնենք երկխոսությունը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ ես և Ֆրանսիայի նախագահը, որպես «Մեծ յոթնյակը» և ՆԱՏՕ-ն ներկայացնող պետությունների ղեկավարներ, շարունակենք այն։ Դա անելով հանդերձ՝ մենք զուրկ ենք պատրանքներից»,- նշում էր Շոլցն՝ ընդգծելով, որ Ռուսաստանն, ամեն դեպքում, չպետք է թելադրի ապագա խաղաղության պայմանները։

«Շատ կարևոր է, որպեսզի Ուկրաինային տրամադրվող ռազմական և ֆինանսական օգնությանը զուգահեռ, մենք չկորցնենք այն պահը, երբ ի հայտ կգա հեռանկարը։ Այժմ, սակայն, այդ պահը չէ»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը։

Նմանատիպ նյութեր