211652_close_icon
views-count417 դիտում article-date 14:35 04-12-2022

Վաղը Բայրամովը կհանդիպի Լավրովի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վաղը՝ դեկտեմբերի 5-ին, աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդիպում կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ կողմերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ»,- ասվում է  հաղորդագրությունում։