211652_close_icon
views-count39417 դիտում article-date 18:31 03-12-2022

Այսօր Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի դիմած Արմավիրի բանտի դատապարտյալը հայտնաբերվել է Արարատի մարզում. հսկայական օպերատիվ աշխատանքներ են կատարել ՀՀ ԱԱԾ-ն, քրեակատարողական ծառայությունն ու ոստիկանությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ մասի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզի Ավշար գյուղում հայտնաբերել են այսօր առավոտյան Աջափնյակ վարչական տարածքում գործող ՀՀ առողջապահության նախարարության  Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի դրմած, նախկինում մի քանի անգամ դատապարտված, Արմավիր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 41-ամյա Գասպար Պ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա հայտնաբերման ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ ոտիկանության քրեական ոստիկանությունը։

Նրա փախուստի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ից 08։30-ն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ վարչական տարածքում գործող ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի էր դիմել կալանավայրից նշած կենտրոն տեղափոխված անձը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել էին ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և քրեական հետախուզության բաժանմուքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փախուստի դիմած դատապարտյալը 41-ամյա Գասպար Պ․-ն է, ով դատապարտված է եղել ՀՀ ՔրՕրի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Նրան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բժշկական հետազոտաման նպատակով տեղափոխել էին նշված կենտրոն։

Նա մտել էր 2-րդ հարկում գտնվող լոգարան լոգանք ընդունելու։

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մնացել էին դռան մոտ, ապա երբ տեսել էին, որ նա չի արձագանքում, բացել էին լոգարանի դուռը և նկատել, որ նա այնտեղ չի։ 2-րդ հարկի պատուհանից նա թռել էր «նավեսի» վրա, ապա այնտեղից ոտքով դիմել փախուստի։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրա փախուստի պահը արձանագրվել էր նաև բժշկական կենտրոնում տեղադրված տեսախցիկների կողմից։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր