211652_close_icon
views-count707 դիտում article-date 12:16 03-12-2022

Հայաստան-Իսպանիա բարեկամական խումբն ընդունել է իսպանացի գործընկերոջը

«Որպես Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար՝ գործընկերներիս՝ Նարեկ Զեյնալյանի, Հասմիկ Հակոբյանի և Թագուհի Թովմասյանի հետ ԱԺ-ում հյուրընկալել եմ Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինարիտուին։

Շնորհակալություն հայտնելով իսպանացի պատգամավորին իր հայանպաստ գործունեության համար՝ նշել եմ, որ բարձր ենք գնահատում նրա համերաշխությունն ու աջակցությունը հայ ժողովրդին»։- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 2-ին Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինարիտուի հետ հանդիպմանը:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրներ, ԵՄ քաղաքացիական առաքելության կարևորության, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձել եմ նաև հումանիտար խնդիրներին․ ընդգծել եմ Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ ակնկալելով իսպանացի գործընկերների գործուն աջակցությունը:

Հանդիպմանն անդրադարձել ենք նաև հայ-իսպանական կապերի զարգացմանը գիտության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում»,- գրել է Տաթևիկ Գասպարյանը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր