211652_close_icon
views-count104 դիտում article-date 09:31 03-12-2022

Նախարարը զանգեց, ասաց կգամ արվեստանոց, մի ամբողջ օր սպասեցի, չեկավ. քանդակագործը՝ Դումանյանի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փարիզաբնակ քանդակագործ Դավիթ Երեւանցին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի աշխատանքի եւ պահվածքի վերաբերյալ: Նա մեզ հետ զրույցում վերհիշեց մի պատմություն, երբ մի ամբողջ օր իր արվեստանոցում սպասել է նախարար Վահրամ Դումանյանին, սակայն վերջինս ոչ միայն խախտել է պայմանավորվածությունը եւ չի եկել, այլ նաեւ չի էլ զգուշացրել այդ մասին: «Ես նախարարին ասել եմ՝ Ձեզ սիրով կսպասեմ իմ տուն-արվեստանոցում, բացի այդ, կտեսնեք ստեղծագործություններ, որ երբեք չեք տեսել ոչ մի տեղ:

Այդպես, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը չեկավ, անգամ չզանգեց, գոնե ունենար տարրական քաղաքավարություն, զանգեր, ասեր՝ կներեք, վարպե՛տ, չկարողացա գալ, կամ այս ինչ բանն էր պատահել: Գոնե ասեիք, զգուշացնեիք, իսկ ես ամբողջ օրը սպասել եմ, որ պետք է գար՝ հարգելով իր խոստումը, բայց չեկավ»,- պատմեց նա:

Քանդակագործի խոսքով՝ իր արած գործերն են հավերժ, իսկ նախարարները փոխվում են: «Այսօր նա նախարար է, բայց վաղը չի լինելու, բայց ես հավերժ եմ, տասնյակ գործեր ունեմ մայր Հայաստանում, Փարիզում, աշխարհում: Ես ստացել եմ պետական մասշտաբով ամենապատվավոր կոչումները: Այս վարչապետի դրած մշակույթի նախարարը երեւի չի հասկանում, նա մաթեմատիկայի մասնագետ է, բայց պետք է լավ հաշիվ աներ՝ նա հավերժ չէ, ես եմ հավերժը: Ես եմ մշակույթը ստեղծում»,- հայտարարեց նա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։