211652_close_icon
views-count2250 դիտում article-date 23:15 02-12-2022

Դաժան սպանությունը վերջում դարձնում են սովորական սպանություն. կուրսանտի սպանության գործով վճիռը բողոքարկվել է. NEWS.am

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավճռի դեմ տուժող կողմը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը։

«Համաձայն չեմ այդ վճռի հետ։ Դատական նիստերին պարբերաբար շեշտվում էր, որ ամբաստանյալները երիտասարդ են, բայց իմ որդին էլ էր երիտասարդ։ Ես չեմ զարմանում, որ մեր երկրում այդ անձանց անգամ կարող են ազատ արձակել։ Ստացվում է, որ Հայաստանում ինչքան դաժան սպանություն լինում է, վերջում դարձնում են սովորական սպանություն»,- ասաց Արկադի Բարսեղյանը։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ապրիլի 5-ին հրապարակել է դատավճիռը, որով Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվել են ազատազրկման՝ 15 տարի ժամկետով։ Դատարանն ամբաստանյալներին առաջադրված՝ ՀՀ ՔՕ 104֊րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից՝ խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով մեղադրանքը վերաորակել է եւ նրանց մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից սպանության համար։ Ամբաստանյալներից Վաչե Սահակյանն առաջադրված մեղադրանքներից մեկով՝ 359-րդ հոդվածի 1֊ին մասով, արդարացվել է։

Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր