211652_close_icon
views-count737 դիտում article-date 23:36 02-12-2022

ԱԺ մի խումբ պատգամավորներ կմեկնեն Բելգրադ

Մի խումբ պատգամավորներ կգործուղվեն Բելգրադ՝ Սերբիայի Հանրապետություն:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից:

Կարգադրության մեջ նշվում է, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշտական հանձնաժողովի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար դեկտեմբերի 5-9-ը կգործուղվի Ազգային ժողովի բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը,  դեկտեմբերի 7-9-ը՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դեկտեմբերի 7-9-ը, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ն եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման  բաժնի  գլխավոր  մասնագետ  Գոհար  Էվաջյանը: