211652_close_icon
views-count1360 դիտում article-date 21:39 02-12-2022

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 4-6-ը կգործուղվի Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնություն: 

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից: Պատվիրակությունը գործուղվում է Մոսկվա՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումարի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյան, արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը, աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի առաջատար մասնագետ Էդուարդ Կարապետյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, ԱԺ նախագահի ռեֆերենտ Զինա Զալիկյանը, ԱԺ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը: 

Նմանատիպ նյութեր