211652_close_icon
views-count719 դիտում article-date 20:01 02-12-2022

Պաշտպանն ընդունել է Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը: 

Դեսպան Ռիքերը հետաքրքրվել է Պաշտպանի հաստատության կողմից իրականացվող աշխատանքներով, որին ի պատասխան՝ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատն ու անկախության երաշխիքները, կառուցվածքը՝ այդ թվում կարևորելով մարզային ստորաբաժանումների դերը:

Պաշտպանն ընդգծել է, որ հաստատությունը ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված է որպես Ա կարգավիճակի անկախ հաստատություն։ 

Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց, առավել խոցելի խմբերի, ռազմագերիների ու անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրները։

Դեսպանի հարցին ի պատասխան Գրիգորյանը մանրամասնել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդրների լուծման համար հաստատության կողմից կատարվող աշխատանքները:

Ներկայացրել է ՄԻՊ վերջին արտահերթ զեկույցները, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության թիրախավորմանն ու արձանագրված պատերազմական հանցագործություններին: Առանձին անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 13-14-ի ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարված, ապա հայրենադարձված ռազմագերիների հարցազրույցների հիման վրա պատրաստված ՄԻՊ արտահերթ ոչ հրապարակային զեկույցի փաստերին ու հետևություններին:

Ռիքերը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարվող աշխատանքը և շնորհակալություն հայտնել: Երկուստեք կարևորել են օգտագործել անկախ հաստատությունների ներուժը հումանիտար հարցերին լուծումներ գտնելու գորրծում: 

 

Նմանատիպ նյութեր