1121 դիտում
16:04 02-12-2022
Մարվել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին նվիրված նամականիշը
Այսօր շրջանառության մեջ դրվեց Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին նվիրված նամականիշ։ Տեղեկացնում է Հ1-ը։
Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի հաղթող Մալենան:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փաստեց, որ կարևոր իրադարձությունների ժամանակ պետությունը նախաձեռնում է նամականիշերի թողարկում. «Արդեն երկրորդ անգամ Հայաստանը հյուրընկալում է «Մանկական Եվրատեսիլը», և ցանկանում ենք, որ ամեն հաջորդ միջոցառում ավելի լավը և դիտարժան լինի։ Նամականիշի մարումը կլինի լավագույն և հիմնական նվերը միջոցառման հյուրերի համար՝ ցույց տալով, թե մենք որքան կարևոր տեղ ենք հատկացնում այս իրադարձությանը»։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ընդգծեց, որ նամականիշի մարումն առաջին միջոցառումն է, որ անցկացվում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մամուլի կենտրոնում. «Խորհրդանշական է հենց այս միջոցառմամբ սկսել մամուլի կենտրոնի աշխատանքները Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 20-րդ «Մանկական Եվրատեսիլը» հոբելյանական է, և շատ կարևոր է այս համատեքստում ունենալ մի նամականիշ, որը մշտապես հիշեցնելու է Հայաստանի՝ որպես հյուրընկալող կողմ լինելու մասին»։
Հայաստանին հաղթանակ բերած երգչուհի Մալենան խոստովանեց, որ դեռ առիթ չի ունեցել որևէ նամականիշից օգտվելու, սակայն պատրաստվում է «Եվրատեսիլի» իր ընկերներին նամակ ուղարկել հենց այս խորհրդանշական նամականիշով։
400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի խորհրդանիշը՝ հայկական ազգային նախշերով զարդարված պտտվող հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին:
Նամականիշի վրա նաև պատկերված է «Պտտի՛ր հրաշքը» Եվրատեսիլի կարգախոսը, ինչպես նաև՝ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ» գրառումը՝ հայերեն և անգլերեն:
Թողարկման օրը` 02 դեկտեմբերի 2022թ.
Դիզայնը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 24,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 15 000 հ.
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:
Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նմանատիպ նյութեր
1399 դիտում
20:21 09-04-2015
Ուրուգվայում մարվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշը
2386 դիտում
15:59 27-06-2019
Շրջանառության մեջ է դրվել ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2698 դիտում
14:21 13-04-2022
Վարչապետը «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի նախապատրաստման հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել
Այս բաժնից
259 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
655 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
262 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին