211652_close_icon
views-count468 դիտում article-date 11:48 02-12-2022

«Կարելի է ավելի խորացնել երկկողմ օրակարգը». ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՄԷ կազմավորման 51-րդ տարեդարձի միջոցառմանը

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ներկա է գտնվել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 51-րդ տարեդարձի միջոցառմանը։ Տեղեկացնում է փոխվարչապետի գրանսենյակը։

Շնորհավորելով Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի առթիվ՝ փոխվարչապետը գոհունակությամբ նկատել է, որ վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հաջողվել է ձևավորել ամուր և դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցություն։

Ընդգծելով հայ-էմիրաթական փոխգործակցության բարձր մակարդակը՝ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է երկկողմ հարաբերություններում առկա զարգացման մեծ ներուժի օգտագործման անհրաժեշտությունը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերի գործադրմամբ հնարավոր կլինի էլ ավելի խորացնել և ընդլայնել համագործակցության երկկողմ օրակարգը:

Փոխվարչապետը իր բարձր գնահատանքն է հայտնել Երևանում ԱՄԷ դեսպանությանը այս ուղղությամբ գործադրվող ջանքերի և արգասաբեր գործունեության համար՝ հատուկ շնորհակալություն հայտնելով դեսպանության կողմից Հայաստանի տարբեր շրջաններում իրականացվող սոցիալական ծրագրերի  համար:

Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետ Մաթևոսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնը՝ մաղթելով բարեկամ երկրին հարատև խաղաղություն, բարգավաճում և առաջընթաց։

Նմանատիպ նյութեր