211652_close_icon
views-count1444 դիտում article-date 10:32 02-12-2022

«Նախկինում բանակում կարող էր առաջխաղացման գնալ այն զինծառայողը, որն ուներ 12 ախպերների հետ ինչ-որ կապեր, հիմա խոսվում է, որ բանակում բան չի փոխվել». Հայկ Սարգսյանը՝ Պապիկյանին․ «Առավոտ»․ ՏԵՍԱՆՅԱՈՒԹԵՐ

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Գրում է «Առավոտը»։

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ գաղտնիք չի՝ պայմանագրայիններ կան, որ իրենց կցված զենքին լավ չեն տիրապետում, ֆիզպատրաստության չեն ներկայանում, չեն կարողանում 100 մետր վազել, նրանց աշխատավարձը ինչո՞ւ պիտի ավելանա. «Սա սոցիալական ծրագիր չի, առաջնային խնդիր բանակի մարտունակության բարձրացումն է»:

Հետո Հայկ Սարգսյանն ասաց. «Բանակում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց մասին լարված իրավիճակի բերումով, պատերազմական իրավիճակի բերումով չենք խոսում, որ թուրքը չիմանա, չուրախանա, բայց դրանք կան: Պետք է կամաց-կամաց սկսենք խոսել ու հասկանալ՝ ինչպես ենք դրա դեմ պայքարում: Օրինակ, շատ է տարածված զինծառայողների շրջանում վիճակախաղերով զբաղվելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը եւ այլ խախտումներ, զանցանքներ կամ հանցանքներ, որոնք առկա են ինչ-ինչ մակարդակներում: ՊՆ- ն ի՞նչ է անում՝ վիճակախաղերի դեմ բանակում պայքարելու համար, ես կուզենամ իմանալ»:

Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ խնդիրների մասին պետք է շատ խոսել ու բանակում խնդիրները, արատավոր երեւույթները շատ են. «Օրենսդրական մի շարք նախաձեռնությունների կարիք կա, ոչ թե նրա համար, որ դրա աղբյուրը, օրրանը բանակն է, ամենեւին: Բանակը հասարակության հայելին է ու այն, ինչ բաց հասարակությունում թույլատրված է, բանակում արգելված է: Պետք է դրանք սահմանափակենք, ընդհուպ արմատախիլ անել: Քայլեր ձեռնարկում ենք, այդ թվում՝ սմարթֆոնների սահմանափակումը միտված է նրան, որ զինվորականը իր գործով զբաղվի»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր