1244 դիտում
09:53 02-12-2022
Դատախազը հրաժարվում է ստորագրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպի գործը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ քաղաքացիների հետ միջադեպի գործով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատախազը հրաժարվում է ստորագրել եւ գործը դատարան ուղակել, ինչի արդյունքում գործը կրկին ուղարկվում է նախաքննական մարմին՝ քննությունը շարունակելու համար:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ գործը հասել է դատարան եւ դատարանից հետ է ուղարկվել նախաքննական մարմին՝ նորից քննություն իրականացնելու համար:
Իսկ ի՞նչ միջադեպի մասին է խոսքը. ինչպես հայտնի է, 2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, միջադեպ է տեղի ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջեւ։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են քաղաքացիները Սիսակ Գաբրիելյանի մեքենայի դիմացը փակել։ «Պողոսն է, ով է», «Գնում է պարգեւավճարը ստանալու», «էթում ես պարգեւավճարը ստանա՞ս» եւ նմանատիպ այլ արտահայտություններ էին անում քաղաքացիները, երբ Գաբրիելյանը բարկացած դուրս է գալիս մեքենայից, ու սկսվում է հրմշտոց, որի ընթացքում հնչում են փոխադարձ հայհոյանքներ։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Գաբրիելյանը հարվածում ու քաշքշում քաղաքացիներից մեկին, հետո տվյալ քաղաքացին երեւում է գետնին պառկած վիճակում։ Եվ, ահա, 2 տարի է՝ նախաքննություն է գնում այս դեպքով. Սիսակ Գաբրիելյանը տուժող է, իսկ, ահա, միակ մեղադրյալը ՀՅԴ ԳՄ անդամ, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանն է: Ի դեպ, Սիմոնյանը դիմել է իրավապահներին, որ կարողանա երկրից դուրս գալ, բայց արդեն երկու տարի է՝ նա չի կարողանում երկրից դուրս գալ, իսկ նախաքննությունը երկու տարի է, ինչ այստեղից այնտեղ է տեղափոխվում:
Այսքանով իրավիճակը չի ավարտվում. որոշվել է այս գործը Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթից վերցնել ու տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1849 դիտում
09:45 21-02-2023
Այս անգամ գլխավոր դատախազը խորհրդարան կգա ՔՊ-ական պատգամավորի հետևից․ «Ժողովուրդ»
2304 դիտում
08:20 12-09-2015
Պատգամավորի որդու մասնակցությամբ մարդու առևանգման գործը կարճվել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
490 դիտում
08:15 26-03-2024
Լարսի անցակետին այլընտրանքը չի կառուցվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
496 դիտում
07:55 26-03-2024
Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել. «Ժողովուրդ»
865 դիտում
07:36 26-03-2024
Հիվանդանոցում ի՞նչ է ասել նռնակի պայթյունից վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը. «Ժողովուրդ»