211652_close_icon
views-count30484 դիտում article-date 23:53 01-12-2022

Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. «Սատանի կամուրջ»-Տաթև ճանապարհին 100-ի ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում շարժվեն, պատճառը մերկասառույցն է, տեղում միայն մեծ դժվարությամբ աշխատում են ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 5 ժամից ավելի է, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջից» դեպի Տաթևի վանք տանող ճանապարհահատվածը ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի պատճառով էլ 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ, չեն կարողանում երթևեկել։

Տեղում միայն մեծ դժվարությամբ աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

ՃՈ տեսուչները մեծ դժվարությամբ են կարողանում մեքենաները դուրս բերել մերկասառույց ճանապարհից, ու ճանապարհային ոստիկաններին տեղում օգնում են գյուղացիները, ու նրանցից մեկը իր անձնական օգտագործման տրակտորն է բերել նշված վայր, որպեսզի կարողանան մեքենաները դուրս բերեն։

Գրեթե ժամը 18։00-ից նշված ճանապարհահատվածի խայտառակ վիճակի մասին տեղեկացրել են ճանապարհը սպասարկող «Ռաֆ Մար» ՍՊԸ-ին, սակայն, կարծես թե, այդ ՍՊԸ-ի աշխատակիցները «ուղտի ականջում քնած լինեն», չեն բարեհաճում կատարեն ճանապարհը մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։ Նրանց վատ աշխատանքի մասին պետք է իմանա նախարար Գնել Սանոսյանը, քանի որ վստահ ենք, որ նրա կողմից անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն, որպեսզի «Ռաֆ Մար» ՍՊԸ-ի ղեկավար կազմը պատշաճ ձևով կատարի իր առջև դրված պարտավորությունները, քանի որ պետությունը հարկատուներիս, այդ թվում՝ այս պահին ճանապարհին անօգնական գտնվող 100-ից ավելի ավտոմեքենաների վարորդների տված հարկերով վճարում է «Ռաֆ Մար»-ին։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր