211652_close_icon
views-count608 դիտում article-date 13:50 01-12-2022

Հայաստանը մեծապես կարևորում է Ռումինիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսին՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Ռումինիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը՝ հիմնված քաղաքակրթության, ժողովրդավարական արժեքների, ընդհանուր շահերի և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված փոխադարձ համակրանքի վրա:

Հաշվի առնելով Ռումինիայի աճող դերակատարությունը տարածաշրջանում՝ լիահույս ենք, որ հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում ևս Ռումինիան իր փորձով և հավասարակշռված մոտեցումներով ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնման ու ամրապնդման գործում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ռումինիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։

Նմանատիպ նյութեր