211652_close_icon
views-count16936 դիտում article-date 12:40 01-12-2022

Ավտովթար-հրդեհ Սյունիքի մարզում․ Կապանում 33-ամյա վարորդը BMW-ով՝ սգո սրահի մոտ բախվել է գազատար խողովակին, ինչից հրդեհ է բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արման Արզումանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետաևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակներին նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

Հրշեջները մարել են BMW-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով տեսուչ Ն․ Մանուչարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր