211652_close_icon
views-count25260 դիտում article-date 11:03 01-12-2022

Արտակարգ դեպք Արաբկիրի թաղապետարանում․ ոստիկանություն ահազանգողը աշխատակազմի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի պետն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ նոյեմբերի 24-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 10։20-ին Երևանի բնակիչ Հակոբ Գրիգորյանը ահազանգել է Արաբկիրի ոստիկանություն և հայտնել, որ մի քաղաքացի առանց թույլտվության՝ մուտք է գործել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իր աշխատասենյակ, դրսևորել ոչ ադեկվատ պահվածք, իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտել թաղապետարանի բնականոն աշխատանքը։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Ղահրամանյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին հանդիսանում է Երևանի բնակիչ 31-ամյա Գուրգեն Թադևոսյանը, ում քրեական հետախույզները Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել և ներկայացրել են Արաբկիրի քննչական բաժին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Հ․ Գրիգորյանը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի պետն է։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր