211652_close_icon
views-count666 դիտում article-date 11:54 01-12-2022

Ալեն Սիմոնյանը Բաքվին դատապարտող բանաձևի համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ–ին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի խորհրդարանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձև ընդունելու համար:

Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը մի բանաձև ընդունեց, որը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և պահանջում է անհապաղ դուրս գալ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից։

«Մենք ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի դեմ նրա դիրքորոշման համար և շնորհակալություն հայտնում Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին՝ համապատասխան բանաձևը միաձայն ընդունելու համար։ Կեցցե՛ Ֆրանսիան»,- Թվիթերում գրել է Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր