2092 դիտում
10:15 01-12-2022
ՀՖՖ-ում իրավիճակ է փոխվել, Սիմիդյանը զիջել է դիրքերը, Փաշինյանն առաջնագիծ է դուրս եկել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023-ի փետրվարին կլրանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնավարման ժամկետը, ու ֆեդերացիայի գործադիր կոմիտեն նոր նախագահ կընտրի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՖՖ-ում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա, քանի որ իշխանությունների «սրտի» Մելիքբեկյանը՝ ՀՖՖ ներկայիս նախագահը, ջանք ու եռանդ չի խնայում մերօրյա իշխանավորներին չնեղացնելու, հլու- հնազանդ ծառայելու համար: «ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ Մելքիբեկյան-Փաշինյան հարաբերություններն այնքան են սերտացել, որ Փաշինյանն անձամբ է զբաղվում ՀՖՖ-ով:
«Եթե նախկինում այստեղ համակարգողը Սիմիդյանն էր, ու ֆեդերացիան իշխանության վերնախավի հետ նրա միջոցով էր կապ հաստատում, ապա այժմ Փաշինյանն այնպես է արել, որ Սիմիդյանը մի կողմ քաշվի, ու ինքն ուղիղ կապ ունենա: Սիմիդյանը, իր կամքից անկախ, մի կողմ է քաշվել»,- ասաց մեր թերթի լավատեղյակ աղբյուրը: Փաշինյանն անգամ Սիմիդյանի հարսանիքին ներկա չի եղել: Նիկոլ Փաշինյան-ՀՖՖ մտերմությունը, հիշեցնենք, նոր չէ. ֆեդերացիայի փոխնախագահը «Հայկական ժամանակ» օրաթերթում աշխատած Արմեն Նիկողոսյանն է:
Ինչ վերաբերում է ֆեդերացիայի նախագահի ընտրություններին, ապա չենք կարծում, թե դրանք կտարբերվեն նախորդից, որ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մոր՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանի բնորոշմամբ, ոչ թե ընտրություն, այլ խայտառակ շոու էր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2694 դիտում
20:04 09-07-2020
Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի խորհրդականներ
2393 դիտում
11:59 20-01-2015
Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը սկսում է զիջել դիրքերը. Իրատես de facto
1713 դիտում
22:14 01-03-2016
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զիջել է դիրքերը
Այս բաժնից
20602 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4979 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին