211652_close_icon
views-count1021 դիտում article-date 09:15 01-12-2022

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Նմանատիպ նյութեր