211652_close_icon
views-count1453 դիտում article-date 21:24 30-11-2022

Ավինյանն այդ պաշտոնը զբաղեցնում է ապօրինի․ իրավաբան. Oragir.news

Երևանի փոխքաղաքապետն իրավասություն չունի կատարելու այլ վճարովի աշխատանք կամ զբաղեցնել իր պարտականությունների հետ կապ չունեցող որևէ պաշտոն՝ բացառությամբ գիտական ու ստեղծագործական աշխատանքից։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելը համատեղելի է։

«Չեմ կարծում, թե այդ Հետաքրքրությունների ֆոնդի ղեկավարի պաշտոնը ստեղծագործական կամ գիտական գործունեություն է՝ հատկապես, որ Հանրային ծառայությունների մասին օրենքը հստակ բացատրում է, թե ինչ է ենթադրում գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեությունը։ Եթե նա այս պաշտոնի հետ կապված որևէ վարձատրություն չի ստանում, բայց այդ պաշտոնը Երևանի փոխքաղաքապետի պարտականություններից չբխող պաշտոն է, ապա Ավինյանն այդ պաշտոնը զբաղեցնում է ապօրինի»,- ասաց նա։

Ըստ իրավաբանի՝ այս առումով, օրենքի պարզաբանումն այնքան հստակ է, որ դրա շուրջ այլ մեկնաբանությունները չեն ընդունվում։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր