211652_close_icon
views-count871 դիտում article-date 13:20 30-11-2022

ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին

Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը Ջերմուկում է, տեղեկանում ենք համայնքի ֆեսբուքյան էջից։

«Համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ դեսպանը ծանոթացել է քաղաքին և սեպտեմբերի 12-ի ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, նշվում է նաև, որ Ջերմուկում այս օրերին մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր