713 դիտում
12:03 30-11-2022
Գլխավոր դատախազի տեղակալը ԵԽ գործընկերների հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները
Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ընդունել է ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին, ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանին և ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեին:
Դատախազությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների և իրավունքի գերակայության երաշխավորման, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի գործունեությունը։ Գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է Դատախազությունում իրականացվող բարեփոխումները՝ միտված հանրային վստահության ամրապնդմանը։
Հանդիպմանը կարևորվել են համատեղ միջոցառումները՝ ուղղված դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացմանը։ Հատուկ կարևորվել է մարզերում դատախազների համար դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունը:
Գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է նաև Դատախազության «Օրինականություն» ամսագիրը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը և այդ հարցում շեշտել միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը:
ԵԽ ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը Դատախազության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Գլխավոր դատախազի տեղակալը և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները նախանշել են հետագա համագործակցության ուղղությունները և փոխգործակցությունը զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Նմանատիպ նյութեր
694 դիտում
13:35 08-12-2022
Բադասյանը ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է հարկային համագործակցության զարգացման հեռանկարները
7142 դիտում
21:35 27-06-2017
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
721 դիտում
23:59 20-04-2023
Դատախազի տեղակալները ԵԽ գործընկերների հետ քննարկել են համագործակցությունը խորացնելու հեռանկարը
Այս բաժնից
427 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
301 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը
340 դիտում
13:50 18-04-2024
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել