slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի ճարտարապետների պալատի նորընտիր ղեկավարությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի ճարտարապետների պալատի նորընտիր ղեկավարությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1273 դիտում article-date 19:06 29-11-2022
Հայաստանի ճարտարապետների պալատը նոր նախագահ և խորհուրդ ունի։ Նոյեմբերի 19-ին, 20-ին և 26-ին կայացել է պալատի ընդհանուր ժողովը, որի շրջանակում տեղի են ունեցել խորհրդի անդամների և պալատի նախագահի ընտրություններ։

Մասնագիտական հանրության համար կարևոր իրադարձությանը մասնակցել են նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, տեղակալներ Նունե Պետրոսյանը և Դավիթ Գրիգորյանը, խորհրդական Արտավազդ Թարխանյանը և պալատին անդամակցող կոմիտեի մյուս աշխատակիցները։ 111 ձայն հավաքելով պալատի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Բադալյանը, ձևավորվել է 17 անդամից բաղկացած խորհրդի նոր կազմը։

Ընդհանուր ժողովին կոմիտեի նախագահը հանդես է եկել ելույթով և կարևորել Քաղաքաշինության կոմիտեի ու Հայաստանի ճարտարապետների պալատի սերտ համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել քաղաքաշինական մի խումբ հարցերի կանոնակարգումը։ Արմեն Ղուլարյանը երախտագիտության խոսքեր է ասել պալատի նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանին և խորհրդի անդամներին՝ մասնագետներին համախմբելու, ոլորտային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ նրանց ձայնը լսելի դարձնելու համար։ Մկրտիչ Մինասյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից պարգևատրվել է «Ալեքսանդր Թամանյան» ոսկե մեդալով:

Կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ՝ ունենալով մեծ ներուժ՝ Ճարտարապետների պալատի ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական գործընթացներին կարող է ավելի տեսանելի և ընդգրկուն լինել. «Կառույցը պետք է լինի ոչ միայն խնդրի հետևանքների մասին բարձրաձայնող, այլև առաջին հերթին նախաձեռնող՝ առաջարկելով նոր գաղափարներ, առաջադրելով ժամանակի պահանջներին համահունչ զարգացման ծրագրեր։ Պալատը կարող է մասնագիտական ազնիվ մղումով, բազմակարծության սկզբունքով, բայց նաև համախմբվածությամբ անմիջական մասնակցություն ունենալ խնդիրների կանոնակարգմանը»:

Նա ընդգծել է, որ պալատը կարող է երիտասարդ ճարտարապետների համար հետաքրքիր դարբնոց լինել. «Իմ խորին համոզմամբ՝ Ճարտարապետների պալատը պետք է համախմբի ինչպես տարիների վաստակ ունեցող, այնպես էլ նոր գաղափարներով տոգորված երիտասարդ, խոստումնալից մասնագետներին, ովքեր նոր լիցք կհաղորդեն մասնագիտական մտքի զարգացմանը»:

Նկատելով, որ Ճարտարապետների պալատի խորհրդի նոր կազմին և նախագահին պատասխանատու աշխատանք է սպասվում՝ Արմեն Ղուլարյանը վստահեցրել է, որ Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է կիսել մասնագիտական հանրության մտահոգությունները և ականջալուր լինել ոլորտային խնդիրների մասին նրանց դիտարկումներին. «Համոզված եղեք, որ կոմիտեն մշտապես սատարելու է մասնագիտական շրջանակից եկող առարկայական առաջարկների, գաղափարների կյանքի կոչմանը»:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ելույթը եզրափակել է՝ նոր կազմին և ղեկավարին մաղթելով հաջողություն, տոկունություն, համարձակ գործելու վստահություն և քայլ առաջ կատարելու միասնական կամք:
 
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր