611 դիտում
17:00 29-11-2022
ԱԳ փոխնախարարը Չիլիի նոր դեսպանին է ներկայացրել Արցախի հարցում հայկական կողմի դիրքորոշումը
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Չիլիի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարին (նստավայրը՝ ք. Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Հայտնում է ԱԳՆ-ն։
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և հույս հայտնել, որ չիլիացի դիվանագետին կհաջողվի ծավալել բեղմնավոր գործունեություն՝ նոր լիցք հաղորդելով ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետագա ընդլայնմանը:
Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների, միջխորհրդարանական կապերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումների ակտիվացումը: Առևտրատնտեսական կապերի զարգացման առնչությամբ ընդգծվել է երկկողմ շահագրգռվածությունը՝ գործընկերության լրացուցիչ հնարավորությունների համատեքստում դիտարկելով տարածաշրջանային կառույցները։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներին:
Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը Էդուարդո Էսկոբարին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

Նմանատիպ նյութեր
633 դիտում
16:31 20-07-2022
Արարատ Միրզոյանը Լեհաստանի փոխվարչապետին ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ խնդրի վերաբերյալ
Այս բաժնից
505 դիտում
14:23 24-04-2024
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին