211652_close_icon
views-count81843 դիտում article-date 21:32 28-11-2022

Լոռու մարզն ու մարզկենտրոն Վանաձորը, շնորհիվ իրավապահ համակարգի, այլևս չեն հիշատակվում քրեական պատմություններով հայտնի «Սիցիլիա ու Չիկագո». այսօր հերթական «ռեյդն» էր մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ տարիներ առաջ հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում աղմկահարույց հանցագործություններ էին տեղի ունենում, այդ թվում՝ սպանություններ, սպանություններ՝ հրազենի գործադրմամբ, քրեական աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ «ռազբորկաներ», ոչ միայն Լոռու մարզի բնակիչները, այլ հանրապետությունով մեկ աղմուկ էին բարձրացնում, թե Վանաձորը տեղի իրավապահ համակարգի չաշխատելու պատճառով վերածվել է «Չիկագոյի, Սիցիլիայի», ու ոստիկանությանը, դատախազությանը ու քննչական մարմիններին մեղադրում էին անգործության մեջ։ 

Վերջին տարիներին Լոռու մարզում քրեական իրավիճակը, կարելի է ասել, ամբողջությամբ գտնվում է իրավապահների վերահսկողության տակ։ Դրանք ոչ միայն բազմաթիվ աղմկահարույց հանցագործությունների բացահայտումներն են, այլ նաև կանխումները։ Դրա վառ ապացույցն այսօր՝ նոյեմբերի 28-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի, Տարոնի, Սպիտակի բաժինների քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկների կողմից ուժեղացված ծառայությունն էր, որի արդյունքում հայտնաբերվել են մեծ թվով ապօրինի զենք ու զինամթերք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, արգելված հոգեմետ դեղեր, առանց վարորդական իրավունքի, ինչպես նաև ոչ սթափ վիճակում ավտոմեքենաների վարորդներ, ՀՀ քր.օր-ի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող անձինք և ժողովրդի լեզվով ասած «անտառում լևի ծառահատումներ կատարողներ»։ Հայտնաբերվել են նաև բազմաթիվ կտրված առողջ ծառեր։

Հիմա չենք կարող ասել, թե Լոռու մարզը հիշեցնում է հին ժամանակները, երբ մարդիկ վախենում էին անգամ մութ ժամի անցնեին փողոցներով, ու դա, առաջին հերթին, շնորհիվ մարզի առողջ հասարակության, ոստիկանության, պարեկային ծառայության համագործակցության։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր